• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:16, 18 Հուլիս 2014

Թուրքիայի ՍԴ-ն վճիռ է կայացրել Դինքի սպանության գործով

Թուրքիայի ՍԴ-ն վճիռ է կայացրել Դինքի սպանության գործով

Թուրքիայի Սահմանադրական դատարանը կայացրել է վճիռ, ըստ որի, Դինքի սպանության գործով դատավարության ընթացքում տեղի է ունեցել իրավախախտում: Դատավճիռը կայացվել է ի բավարարումն Դինքի ընտանիքի ներկայացրած «ոչ արդյունավետ քննություն կատարելու» մասին անհատական հայցի: Որոշումն ընդունվել է միաձայն:

Դինքի ընտանիքը բողոքել էր, որ  արդյունավետ  քննություն չի անցկացվել և կատարված քննության մասին ոչ մի իրազեկում չեն ստացել: Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլունը թուրքական BBC-ի հետ զրույցում նշել է, որ դատարանի որոշման հիմնավորումները դեռ իրենց չեն հասել և հայտնի չէ, թե ինչ հանգամանքներ են ընկած դրանց հիմքում:

Ըստ Բաքըրջըօղլուի` Դինքի ընտանիքի անունից Սահմանադրական դատարան է ներկայացվել երկու տարբեր հայց: Մեկը վերաբերում է քննությունը կարճելու որոշմանը, իսկ մյուսը` պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ հետաքննություն  սկսելու արգելքին:

Դինքի ընտանիքի մյուս փաստաբան Ֆեթհիյե Չեթինը տեղեկացրել է, որ Ստամբուլի Հանրապետական դատախազությունում դեռևս 2007 թվականից  Դինքի սպանությանն առնչվող և ընթացքի մեջ գտնվող ևս մեկ դատական գործ կա:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}