Իրավական13:41, 23 Հուլիս 2014
Եվրադատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել և տուգանել
Մարդու
իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է Թուրքիայի մասով հերթական
դատավճիռը, համաձայն որի, այդ պետությունը մեղավոր է ճանաչվում Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված անձի կյանքի իրավունքը ոտնահարելու
մեջ:
ՄԻԵԴ-ը,
քննելով 2006-ին Դիարբեքիրում թուրք իրավապահների կողմից օգտագործված արցունքաբեր
գազի պարկուճից վնասվելու հետևանքով մահացած քաղաքացի Թարըք Աթայքայայի գործով,
մեղավոր է ճանաչել Թուրքիայի Հանրապետությանը: Վերջինս մեղավոր է ճանաչվել նաև
սպանության համար պատասխանատվություն կրող անձանց նկատմամբ պատշաճ քննություն
չիրականացնելու համար:
Դատարանի
որոշման համաձայն` դատական ծախսերը ներառյալ Թուրքիան տուժող կողմին պարտավոր է
վճարել 70.000 եվրո փոխհատուցում: ՄԻԵԴ-ը Թուրքիային նաև նածազգուշացրել է
հետագայում ևս դատապարտել, եթե դարձյալ ցուցարարների դեմ շահագործման սխալ
պայմաններով կիրառվի արունքաբեր գազ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |