Իրավական07:08, 03 Սեպտեմբեր 2014
Հունաստանի խորհրդարանը ուրբաթ օրը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը

Հունաստանի խորհրդարանում քննարկվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը:
Թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքը հայտնում է, որ օրենքը մշակվել է Հունաստանի արդարադատության նախարարության կողմից: Նախագիծը խորհրդարանում ընդունվելու դեպքում Պոնտոսի հույների, ասորիների ցեղասպանությունը և Մեծ Եղեռնը ժխտողները բանտարկության կդատապարտվեն:
Թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքը հայտնում է, որ օրենքը մշակվել է Հունաստանի արդարադատության նախարարության կողմից: Նախագիծը խորհրդարանում ընդունվելու դեպքում Պոնտոսի հույների, ասորիների ցեղասպանությունը և Մեծ Եղեռնը ժխտողները բանտարկության կդատապարտվեն:
«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող և 6 կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:
Ակնկալվում է, որ 4-օրյա քննարկումներից հետո ուրբաթ օրը օրենքի նախագիծը քվեարկության կդրվի: Խորհրդարանի 101 պատգամավորներից 51-ի կողմ քվեարկելու պարագայում օրենքի նախագիծը կընդունվի:
Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանը 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |