• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:25, 14 Հոկտեմբեր 2014

Թուրք իրավաբանը կարևորում է հայերից ներողություն խնդրելը

Թուրք իրավաբանը կարևորում է հայերից ներողություն խնդրելը

Թուրքիայում գործող «Ազատական-ժողովրդական իրավաբանների» կազմակերպության իրավաբան Էրջան Քանարը հայտարարել է, որ երկրում բնակվող փոքրամասնությունների իրավունքները վտանգված են:

Նա նշել է, որ Թուրքիայում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պետք է իրավական լուծում տրվի: Ըստ նրա՝ դրանցից առջնայինը քրդական հարցն է: Քանարի գնահատմամբ՝ Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքները վտանգված են, անգամ նրանց իրավունքներին վերաբերող միջազգային համաձայանագրերը դեռևս չեն ընդունվել: Իսկ պետությունը հրաժարվում է առերեսվել անցյալում գործած ցեղասպանության հետ: «Շուտով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է և պետք է առերեսվել այդ իրողության հետ: Հայ ժողովրդից պետք է նեողություն խնդրել»,-ասել է Քանարը: Նա նաև հայտնել է, որ իրենց կազմակերպությունը դեմ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրան աջակցող իշխանական  «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, որոնք օժանդակում են վերջին շրջանում մարդկային կորուստների պատճառ դարձած «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը:

Իրավաբանը նաև քննադատել է  իշխող կուսկացության կրոնական քաղաքականությունը, որով պարտադրվում է իսլամի սունիական դավանանքի հանիֆիական ճյուղի դասավանդումը:

«Ազատական-ժողովրդական իրավաբանների» կազմակերպությունը պատրաստվում  է մասնակցել Ստամբուլի իրավաբանների ասոցիացիայի համանախագահների  ընտրություններին և առաջադրել է երկու իրավաբանի՝ Էրջան Քանարի և Յըլդըզ Իմրեքի  թեկնածությունը: Վերջիններս թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքին ներկայացրել են Ստամբուլի իրավաբանների ասոցիացիայի ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը: Նրանք նշել են, որ աշխատելու են ժողովրդավարական հասարակության ձևավորման, ժողովուրդների եղբայրության, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, բանվորների, թոշակառուների, ճնշումների ենթարկվողների, կանանց, ժողովուրդների իրավունքների հավասարության համար:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}