• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 06:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական14:15, 12 Նոյեմբեր 2014

Սամաթիայի գործով կասկածյալ Մուրադ Նազարյանը մեղսունակ է ճանաչվել

Սամաթիայի գործով կասկածյալ Մուրադ Նազարյանը մեղսունակ է ճանաչվել

Ստամբուլի Սամաթիա թաղամասում սպանված հայազգի տարեց կնոջ՝ Մարիցա Քյուչուքի սպանության գործով Ստամբուլի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում ընթացող դատավարության շրջանակներում կասկածյալ հայազգի Մուրադ Նազարյանը մեղսունակ է ճանաչվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբեր 3» լրատվական կայքը:

Տեղի ունեցած դատական նիստին մասնակցել են գործով կասկածյալ Մուրադ Նազարյանը, սպանված Մարիցա Քյուչուքի երեխաներն ու փաստաբանները:

Դատարանի նախագահը հայտարարել է, որ արդեն պատրաստ է  Նազարայանի հոգեկան առողջության վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որտեղ նշվում է, որ Նազարյանը հոգեպես առողջ է  և լիովին մեղսունակ:

Քյուչուք ընտաիքի փաստաբանը, նշելով, որ Քյուչուքի սպանության հետ գրեթե միաժամանակ ծեծի է ենթարկվել Թուրքանդա Աշըք անունով մի քաղաքացի, պահանջել է, որ այդ գործով քննություն սկսվի, քանի որ իրենք հիմքեր ունեն մտածելու, որ դեպքը տեղի է ունեցել Նազարյանի և այլոց մասնակցությամբ:

Բացի այդ փաստաբան Քեսքինը պահանջել է փորձաքննությամբ պարզել, թե արդյոք Մարիցա Քյուչուքին պատկանած սպիտակ սավանի վրայի արյան հետքը Նազարյանինն է: Արյան հետքի ուսումնասիրության պահանջն ընդունվել է դատարանի կողմից: Դատարանի որոշմամբ սավանը նոր փորձաքննության կենթարկվի պարզելու համար մյուս երկու արյան հետքերի տերերի ինքնությունը:

Ավելի վաղ դատաբժշկական փորձաքննությունից պարզ էր դարձել, որ սավանի վրա կա իրար խառնված երեք տեսակի արյան հետքեր, որոնցից մեկը եղել է սպանված Մարիցա Քյուչուքինը: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}