• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:45, 04 Դեկտեմբեր 2014

Թուրքական դատարանը Սևան Նիշանյանի պատժաչափը հասցրել է 11.8 տարվա

Թուրքական դատարանը Սևան Նիշանյանի պատժաչափը հասցրել է 11.8 տարվա

Թուրքիայի Այդըն գավառի «Յենիփազար» կալանավայրում գտնվող հայազգի լրագրող լեզվաբա, գրող ու գործարար Սևան Նիշանյանի գործով շարունակվող մեկ այլ դատավարության շրջանակներում կայացրած որոշման համաձայն վերջինս դատապարտվել է 5 տարի 2 ամիս և 15 օր ազատազրկման ու 12.600 լիրա դրամական տույժի: Այս անգամ Նիշանյանին մեղավոր են ճանաչել Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը «խախտելու» համար: Այսպիսով Նիշանյանի ընդհանուր պատժաչափը հասավ 11 տարի 8 ամսի՝ հաշվի առնելով, որ նա արդեն իսկ դատապարտված է: Այս մասին հաղորդում է «Ակոս» թերթը:

Նիշանյանի փաստաբան Մուրաթ Աքչըն հայտարարել է, որ այդ դատավճիռը ևս կբողոքարկվի:

Մարտ ամսին Նիշանյանի դեմ կայացված դատավճիռը բողոքարկվել էր Թուրքիայի սահմանադրական դատարանում, որն էլ բավարարելով բողոքը, չեղյալ էր հայտարարել պատժաչափը: Սակայն այս անգամ արդեն դատարանը նրա դեմ գործ է հարուցել նույն հոդվածի այլ կետով և նոր պատժաչափի որոշում կայացրել: Նիշանյանի փաստաբանի խոսքերով վերոնշյալ պրակտիկայի կիրառման հետևանքով իր պաշտպանյալի վրա այնքան գործեր են հարուցվել, որ իրենք նույնիսկ կորցրել են դրանց հաշիվը:

Աքչըն տեղեկացրել է, որ Թուրքիայում Նիշանյանից բացի չկա մեկ այլ անձնավորություն, ով նշյալ հոդվածներով պատիժ կրի փակ ռեժիմի կալանավայրում:

Փաստաբանն ավելացրել է նաև, որ Սահմանադրական դատարանի կողմից այս հարցին վեջնական լուծում չտրվի ապա Սևան Նիշանյանը կարող է միևնույն օրենքի խախտման պատրվակով բազմաթիվ տարիներ փակ ռեժիմի բանտում անցկացնել:

Նշենք, որ Սևան Նիշանյանն արդեն մեկ տարի է, ինչ գտնվում է անազատության մեջ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}