• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 13:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:12, 12 Դեկտեմբեր 2014

Նեդիմ Շեներ. «Դինքի սպանությանը հանցակից են հետախուզությունը, ոստիկանությունը, ԶՈւ գլխավոր շտաբը»

Նեդիմ Շեներ. «Դինքի սպանությանը հանցակից են հետախուզությունը, ոստիկանությունը, ԶՈւ գլխավոր շտաբը»

Պոլսահայ ականավոր գործիչ, Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատալսումները դարձյալ քննարկումների օրակարգ են բերել թեման: Մասնավորապես սպանություն կատարած Օգյուն Սամասթը սկսել է վկայի կարգավիճակով նոր ցուցմունքներ տալ:

Թուրք այլախոհ լրագրող Նեդիմ Շեները «Փոսթա» թերթում հրապարակած հոդվածում անդրադարձել է Դինքի սպանության ծրագրված, կազմակերպված բնույթին, ինչպես նաև ծրագրածներին ու կազմակերպիչներին:

«Տարիներ շարունակ գրում եմ, որ Հրանտ Դինքի սպանությունը միավորված աշխատանք է, այսպես ասած` մի կոնսորցիում»,- նշում է Շեները` թվարկելով, թե ովքեր են մաս կազմել այդ «կոսորցիումին»: 

  • Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը, որը Դինքի մասին տեղեկություններ է հրապարակել և MİT-ին հանձնարարել նախազգուշացնել Դինքին: 
  • Ազգային հետախուզական ծառայությունը (MİT), որը Ստամբուլի նահանգապետարանում Դինքին կոչ է արել զգույշ լինել: 
  • Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատարությունը, որը, նախապես տեղեկանալով Դինքի սպանության մասին, նահանագապետարանի անվտանգության ժողովներին հարցը օրակարգ չի բերել և կանխարգալիչ միջոցներ չի ձեռնարկել: 
  • Տրապիզոնի ոստիկանությունը, որը, իմանալով Դինքի հնարավոր սպանության ծրագրված լինելը, անուշադրության է մատնել այն:

Նեդերը հանցավոր անտարբերության մեջ մեղադրում է նաև Ստամբուլի ոստիկանությանը: Լրագրողը համոզված է, որ սպանության անմիջական կազմակերպիչներ Յասին Հայալը, Էրհան Թունջելը և անմիջական կատարող Օգյուն Սամասթը հանցավոր շղթայի միայն վերջին օղակներն են, իսկ շղթան բավականին երկար է: Ըստ Շեների` Հրանտը սպանվեց, որովհետև բարձրաձայնում էր Հայոց ցեղասպանության մասին, հայ-թուրքական համերաշխությանը խաղաղության միջոցով հասնելու մասին:

«Եվ որովհետև նա հայ էր, ձախակողմյան գաղափարների կրող էր: Աթաթուրքի հոգեդուստր Սաբիհա Գյոքչենին հայ որբ համարող էր»,- գրում է Նեդերը:

Նշենք, որ Նեդիմ Շեները հեղինակն է «Դինքի սպանությունը և հետախուզության ստերը» գրքի: Նրա նկատմամբ 2011-ին քրեական հետապնդում է իրականացվել: Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից 2013-ին Շեներն արժանացել է միջազգային մամուլի ազատության ամենամյա մրցանակին: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}