Իրավական11:33, 27 Մարտ 2015
Թուրք դերասանուհին համալրել է Էրդողանին վիրավորելու համար դատվողների 220 հոգանոց ցուցակը
Թատրոնի և սերիալային թուրք դերասանուհի Նազլը Գոնջա Վուսլաթերիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Ըստ թուրքական «Հաբերթյուրք» լրատվականի՝ Անկարայի հանրապետական դատախազ Ադեմ Ջանի կազմած մեղադրականում ասվում է.«Էրդողանի վերաբերյալ թվիթերյան գրառումների պատճառով Վուսլաթերիի նկատմամբ 1-2 տարվա ազատազրկում է պահանջվում: Վուսլաթերին հերքել է մեղադրանքը: Իսկ նրա փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը կատակերգական դերասանուհի է և ուղղակի հրապարակել է հումորային ամսագրում տեղ գտած մի ծաղրանկար»:
Էրդողանի՝ Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո նրան վիրավորելու մեղադրանքով արդեն ավելի քան 220 քրգործով հետաքննություն է տարվել: Ըստ աղբյուրի՝ դրանց մեծ մասը դատավորների նախաձեռնությամբ իրականացված անկախ հետաքննություններ են, իսկ անձամբ Էրդողանի հայցադիմումի հիման վրա հարուցված քրգործերն ավելի փոքր թիվ են կազմում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |