Իրավական13:02, 31 Մարտ 2015
Սպանության սպառնալիքով թուրք դատավորին պատանդ վերցրած անձանց 5 պահանջը

Թուրքիայում ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» պատանդ է վերցրել Էլվանի սպանության գործը վարող դատախազին հենց դատարանի շենքում: Դատախազին պատանդ վերցրած անձնիք հետևյալ պահանջներն են ներկայացրել`
1. Բերքին Էլվանին սպանած ոստիկաններին տրամադրել ուղիղ եթեր, որի ժամանակ պետք է հանդես գան խոստովանությամբ:
2. Այդ ոստիկաններին դատել ժողովրդական դատարաններում:
3. Այսօրվա ընթացքում հանել մեղադրանքները բոլոր այն մարդկանց վրայից, ովքեր Բերքին Էլվանի համար բողոքի ակցիաների մասնակցելու մեղադրանքով հարցաքննության են ենթարկվել, կորցրել են իրենց աշխատանքը ու ձերբակալվել:
4. Երեք ժամ հետո ապահովել իրենց անվտանգ հեռացումը:
5. Կապ հաստատել պատվիրակության հետ, որը պետք է ձևավորվի այս գործով:
Բերքին Էլվանը Թուրքիայի ալևի կրոնական համայնքի ներկայացուցիչներից է: Նա 2013թ. Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից գլխի շրջանում ծանր վիրավորում էր ստացել և ամիսներ շարունակ գտնվելով կոմայի մեջ մահացել 2014-ին: Պատանու մահը հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |