• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:58, 02 Ապրիլ 2015

Սևան Նիշանյանի գործը կտեղափոխվի Եվրադատարան

Սևան Նիշանյանի գործը կտեղափոխվի Եվրադատարան

Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է պոլսահայ անվանի մտավորականՍևան Նիշանյանի բողոքարկումը՝ «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքի» սահմաններում իր դեմ հարուցված քրեական գործի առթիվ, որի շրջանակներում Նիշանյանը երկար տարիների ազատազրկման էր դատապարտվել: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքը գրում է, որ գործը կտեղափոխվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից հրապարակված որոշման մեջ ասվում է, որ Նիշանյանի դատավարության մեջ կամայականություն չի եղել և նրա բողոքը «ակնհայտորեն անհիմն է», ինչի պատճառով էլ մեժվել է: Նիշանյանի փաստաբան Էրգին Ջինմենը տեղեկացրել է, որ իրենք երկրի ներսում սպառել են բոլոր հնարավոր իրավական միջոցները և առաջիկա օրերին կդիմեն ՄԻԵԴ:

Նշյալ բողոքը Թուրքիայի սահմանադրական դատարան էր ներկայացվել 2014թ սեպտեմբերի 23-ին և ուներ հետևյալ հիմնավորումները: Նախ՝ Նիշանյանը չէր ծանուցվել այն մասին, որ իր դեմ մեղադրանք է ներկայացվել վերոհիշյալ օրենքի 65-րդ կետի համաձայն («պահպանության ենթակա մշակութային անշարժ գույքի վնասման պատճառ հանդիսանալու մասին»), բացի այդ, ավելի վաղ Թուրքիայի սահմանադրական դատարանը անվավեր էր համարել նշյալ օրենքը:

Սակայն սահմանադրական դատարանը, նշելով , որ Նիշանյանի դատավարության ժամանակ օրենքը դեռևս գործում էր, բացի այդ, ընդգծելով, որ դատավարություններում կամայականությունների առկայությունն անհնար է, բողոքարկումը անհիմն է համարել և մերժել է այն:

Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր 14 տարի 2 ամիս ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում: Այնինչ, Սևան Նիշանյանը միակն է, ով Թուրքիայում «Շինարարության մասին օրենքը» ու «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը»  խախտելու մեղադրանքով ներկայումս ազատազրկվել է փակ ռեժիմով բանտում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}