• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:40, 07 Մայիս 2015

Թաներ Աքչամը մեկնաբանել է հայ որբերի ճամբարի ապամոնտաժումը

Թաներ Աքչամը մեկնաբանել է հայ որբերի ճամբարի ապամոնտաժումը

Երեկ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի ճամբարի շենքի սկսված, բայց չավարտված ապամոնտաժմանն անդրադարձել է վտարանդի թուրք հայտնի  պատմաբան Թաներ Աքչամը: Պրոֆեսորն իր ֆեյսբուքյան էջում արած մեկնաբանության մեջ մասնավորապես ասել է.

«Իրականում չպետք է այս մեկնաբանությունն անեի, սակայն չանել էլ չեմ կարող: Մարդկանց մի մեծ խումբ կա, որ քննարկում է` արդյոք 1915-ին կատարվածը ցեղասպանություն էր, թե ոչ: Դուք ապրում եք այնպիսի մի երկրում, որտեղ նույնիսկ նորմալ պայմաններում հայի` սեփականության վկայականով գույքը յուրացվում ու դրա տեղում շքեղ ամառանոցներ են կառուցվում, մի երկում, որն ասում է, թե այն, ինչն ինքն  է արել հայերին, ոչ ոք չի արել:

Հրանտը, լսելով իր ձեռքերով կառուցած շենքի բռնագրավումը, կասեր «կեցցեք դուք»: Կասե՞ք, թե ինչեր են արել 1915-ին այս երկրում, որտեղ անամոթությունն այսպիսի մասշտաբներ ունի»:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի տեղեկացրել էր, որ ստացված լուրերի համաձայն ճամբարի տարածք էին մտել շինարարական մեքենաներ և սկսել հողին հավասարեցնել այն:

Լուրը ստանալուց հետո հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մեկնել են շինհրապարակ և դադարեցրել ճամբարի ապամոնտաժումը: Թուզլայի հայկական նախկին ճամբարի տարածքում են մեկնել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածուներ Գարո Փայլանը, Սեզին Ուչարը, Ստամբուլում գործող հայկական «Նոր Զարթոնքի»  նախաձեռնության ակտիվիստներ և Ճամբարի նախկին սաներից Կարապետ Օնուրօզը:

Նշենք, որ հայկական որբանոցի այդ ամառային ճամբարում են ժամանակին ապրել Հրանտ Դինքը և նրա այրին` Ռաքել Դինքը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}