Իրավական09:38, 13 Մայիս 2015
Թուրքիայում Հռոմի պապի դեմ դատական գործ չեն հարուցի

Թուրքիայում Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի դեմ ներկայացված դատական հայցը մերժվել է: Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակիչ Ջոշքուն Ըշըքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունից հետո դատարան էր դիմել՝ վերջինիս մեղադրելով «զրպարտություն և ատելություն տարածելու» մեջ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, Իզմիրի հանրապետական դատախազությունը մերժել է հայցը՝ նշելով, որ մեղադրվող կողմը պետության ղեկավար է և ունի դիվանագիտական անձեռնմխելիություն, ինչ իպատճառով ենթակա չէ դատական հետապնդման հետապնդման:
Հիշեցնենք, որ կաթոլիկների առաջնորդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ էր մատուցել` ի հիշատակ 1.5մլն անմեղ զոհերի: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս առաջինն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված կոտորածներն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |