Իրավական09:04, 02 Հունիս 2015
Էրդողանը դատի կտա Քըլըչդարօղլուին զուգարանակոքի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի միջև «զուգարանակոնքի վեճը» կհանգուցալուծվի դատարանում:
Էրդողանի փաստաբան Ալի Օզքայան հայտնել է, որ դատարան է դիմելու՝ Քըլըչդարօղլուից պահանջելով բարոյական փոխհատուցում նախագահական նստավայրի մասին արած պնդումների համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Posta» լրատվական կայքը:
Ընդդիմադիր կուսակցության նախագահը հայատարարել էր, թե նախագհական նոր նստավայրում զուգարանակոնքերը ոսկուց են:
Իսկ Էրդողանը, թուրքական հեռուստահողորդումներից մեկի եթերում, անդրադառնալով Քըլըչդարօղլուի հայտարարությանը, ասել էր, թե, եթե վերջինս իր պալատում ոսկե զուգարանակոնք գտնի, ապա ինքը պատրաստ է հրաժարական տալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |