• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:40, 10 Հունիս 2015

Ստամբուլի քաղաքային խորհրդի օրակարգում հայտնվել է ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը

Ստամբուլի քաղաքային խորհրդի օրակարգում հայտնվել է ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը

Ստամբուլի քաղաքային խորհրդի՝ հետընտրականի շրջանի առաջին նիստում քննարկվել է «2013թ. դեկտեմբերի 17-ի հետաքննությամբ» անցած ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբին պատկանող պատմական նշանակության առանձնատներում ապօրինի վերակառուցումների հարցը:

Նշենք, որ հիշյալ քրգործի շրջանակներում մի շարք հայտնի թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվել էին պաշտոնական դիրքի չարաշահման և կաշառքներ վերցնելու մեջ:

Թուրքական «Hürriyet»  պարբերականի տեղեկացմամբ՝  որպես թուրք պատգամավոր Մեհմեթ Արիֆի առանձնատներ հայտնի օսմանյան շրջանի վերոհիշյալ շինությունները 1970թ. Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից գրանցվել են որպես «երկրորդ աստիճանի մշակութային արժեքներ»: 

Ստամբուլի Քանլըջա շրջանում գտնվող կառույցները 2011թ. գնվել են Զարրաբի կողմից՝ իր կնոջ՝ թուրք դերասանուհի և երգչուհի Էբրու Գյունդեշի համար: Եվ ինչպես նշվում է  ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) կողմից ներկայացված միջնորդագրում՝ առանձնատների տարածքում մի շարք ապօրինի փլուզումներ և վերակառուցումներ  են կատարվել:

ԺԴԿ-ի ներկայացուցիչ պատգամավորները վրդովված են և պահանջում են քաղաքապետարանից պատասխանել ապօրինի շինարարական աշխատանքների հետ կապված իրենց ներկայացրած հարցերին, ինչպես նաև՝ համապատասխան քայլեր ձեռնարկել:

Նշենք, որ Թուրքիայի «մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին օրենքի» շրջանակներում պատմական կառույցների տարածքում ապօրինի շինարարական աշխատանքների համար սահմանված է 2-5 տարի ազատազրկում  և 50-200.000 թուրքական լիրայի տուգանք (մոտ 20-80.000 դոլար):

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}