• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:45, 26 Հունիս 2015

Թուրք ընդդիմադիր գործիչը առաջարկել է քրեական գործ հարուցել «հայերի որս»-ով սպառնացող ազգայնամոլի նկատամամբ

Թուրք ընդդիմադիր գործիչը առաջարկել է քրեական գործ հարուցել «հայերի որս»-ով սպառնացող ազգայնամոլի նկատամամբ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ - CHP) Կարսի տարածքային ղեկավար Օզֆեր Քոչաքը խստորեն  քննադատել է Գորշ գայլերի «Ülkü ocaklar» (Իդեալիստական օջախներ) անվամբ ծայրահեղական աջակողմյան երիտասարդական կառույցի Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի ՝ հայ ջազ –դաշնակահար Տիգրան Համասյանի համերգների կապակցությամբ  նախօրեին արած ազգայնամոլական հայտարարությունը:
 
Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի հաղորդմամբ՝ Քոչաքը, Թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն տարածելով , մասնավորապես ասել է.«Ակնհայտորեն ազգային խտրաանություն դրսևորող և ատելության վրա հիմնված հանցագործություն կատարող Ադըգյուզելը միաժամանակ հանցանքի է դրդում բոլոր նրանց, ովքեր լսում են նրա հայտարարությունը: Ադըգյուզելը ոչ միայն այս երկրում ապրող հայերին է սպառնացել, այլև ընդգծելով համերգների ՝«քահանայի հագուստով» իրականացված լինելը, բոլոր քրիստոնյաների հանդեպ է հանցանք գործել: Այս հողերում ռասիստական մտածողության դեռևս գոյություն ունենալու պատճառներից մեկն էլ այն է, որ իրավական կառույցները անտարբեր են մնում նմանատիպ հանցանքների նկատմամբ»:
 
ԺՀԿ գործիչը  հղում է արել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածին, ըստ որի  սոցիալական, ազգային, կրոնական տարբերությունների հիման վրա հասարակության մի հատվածի կողմից մյուսի բացահայտ ստորացման համար նախատեսվում է վեց ամսից մեկ տարի ազատազրկում, հասարակական անվտանգության տեսակետից բացահայտ և մոտակա սպառնալիքի դեպքում՝ մեկից երեք տարի ազատազրկում:
 
Քոչաքը նշել է, որ Ադըգյուզելը բացահայտորեն մեղավոր է վերոհիշյալ հոդվածում նկարագրված հանցանքի մեջ և անհրաժեշտ է նրա նկատմամբ քրեական գործ հարուցել՝ անգամ առանց համապատասխան հայցադիմումի: Քոչաքը ընդգծել է, որ Համասյանը շարունակելու է իր համերգները Թուրքիայում և հույս է հայտնել, որ չնայած Ադըգյուզելի հայտարարությանը՝ Կարսում նման ազգայնամոլական մոտեցումները չեն խրախուսվում:
 
Հիշեցնենք, որ Ադըգյուզելն իր դժգոհությունն էր արտահայտել այն առթիվ, որ հայ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը համերգ է տվել պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում: Ծայրահեղական ղեկավարին մասնավորապես զայրացրել էր այն հանգամանքը, որ համերգն իրականացվել էր հոգևորականների հագուստով: Ադըգյուզելը սպառնացել էր «հայերի որսի դուրս գալ Կարսի փողոցներում»: 
Նշենք, որ Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» խորագրով համերգաշարը, որը նախատեսվում է իրականացնել աշխարհի մի շարք երկրներում, ներկայումս շարունակում է ընթանալ Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական եկեղեցինում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}