• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:02, 16 Հուլիս 2015

Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահը խոսել է Հրանտ Դինքի դեմ կայացված վճռի մասին

Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահը խոսել է Հրանտ Դինքի դեմ կայացված վճռի մասին

Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Ալի Ալքանը, ով փետրվար ամսին հեռացել է պաշտոնից, հարցազրույց է տվել թուրքական «T24» լրատվական կայքին: Արդարադատության ոլորտին վերաբերող հարցերի հետ միասին Ալքանը խոսել է նաև թուրքական դատարանի` «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին  Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով մեղավոր ճանաչելու որոշմանը:

Հարցին, թե արդյոք Վճռաբեկ դատարանը սխալ որոշում է կայացրել Հրանտ Դինքին մեղավոր ճանաչելով «թուրքականությունը վիրավորելու» մեջ, Ալքանը նշել է, որ եթե այսօր  վճռաբեկ դատարանում նմանատիպ հայց լինի, ապա մեղադրվող կողմը կարդարացվի: Ըստ նրա խոսքի ազատության տեսանկյունից Թուրքիան մեծ առաջընթաց է գրանցել, որի վրա ազդեցություն է ունեցել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ): ՄԻԵԴ-ում Թուրքիայի դեմ  կայացված որոշումներից հետո դատական համակարգում գաղափարական կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել:

Մասնագետը համոզված է, որ առանց ՄԻԵԴ-ի ազդեցության թուրքական դատարանը այդ առաջընթացը չէր կարող գրանցել: «ՄԻԵԴ-ի ազդեցությունը շատ մեծ է եղել, քանի որ իմ պաշտոնավարության ընթացքում Վճռաբեկ դատարանի բազմաթիվ ներկայացուցիչների ուղարկել ենք ՄԻԵԴ `ուսումնասիրություններ անելու համար: Եվ այնտեղ գործնականում տեսանք ՄԻԵԴ-ի մոտեցումը խոսքի ազատությանը և մեր մոտեցումներն էլ հարստացան»,-ասել է Ալքանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք Դինքի սպանությունը անուղղակիորեն դաս է եղել Վճռաբեկ դատարանի համար, Ալքանը ասել է, որ այն դաս է եղել Թուրքիայի համար, այդ կերպ նաև` Վճռաբեկի համար:

Լրագրողի խնդրանքին մեկնաբանել դատական գործընթացի ժամանակ Դինքի դեմ հանդես եկող աշխատակիցների պաշտոնների բարձրացումը, այդ թվում Նիհաթ Օմերօղլուի` Օմբուցմենի պաշտոնում նշանակվելը, երբ այդ կառույցը Դինքի սպանության դատավարության ժամանակ որևէ բան չի արել, Ալքանը նշել է, որ դրանք ղեկավար մարմինների լիազորություններն են և դուրս են իր հայեցողությունից:

Հիշեցնենք, որ 2005 թվականին Շիշլիի քրեական դատարանը թուրքականությունը վիրավորելու և ծաղրելու համար (301-րդ հոդված) Դինքին դատապարտել էր 6 ամսվա ազատազրկման: 2006 թվականին Վճռաբեկ դատարանը վերահաստատել էր այդ որոշումը, մինչդեռ ՄԻԵԴ-ը 2010 թվականին թուրքական դատարանի վճռին հակասող  որոշում ընդունեց, ըստ որի,  Դինքի արտահայտությունը ոչ թե վիրավորանք էր, այլ խոսքի ազատություն: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}