• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:22, 16 Հուլիս 2015

Հայ պատգամավորը Սևան Նիշանյանի վերաբերյալ հարցում է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն

Հայ պատգամավորը Սևան Նիշանյանի վերաբերյալ հարցում է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված մասնագիտությամբ իրավաբան հայազգի պատգամավոր Սելինա Դողանը այդ երկրի քրեակատարողական հիմնարկներից մեկում բանտարկված հայազգի լեզվաբան, գրող Սևան Նիշանյանի վիճակի վերաբերյալ  գրավոր հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն:

Նամակում նշվում է, որ Թուրքիայում ամեն տարի մոտ 3 հազար դատական գործընթաց է սկսվում Թուրքիայի մշակութային ու բնական արժեքների  պահպանության մասին օրենքով, որի շրջանակներում և դատապարտվել է Նիշանյանը: Սակայն այդ օրենքը խախտողները 2 տարուց էլ քիչ ազատազրկման են դատապարտվում (Նիշանյանին օրենքի տարբեր հոդվածներով դատապարտել են 11 տարվա ազատազրկման), իսկ դատապարտվելուց կարճ ժամանակ հետո էլ ազատ են արձակվում:

Ըստ Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի` Թուրքիայի արդարադտության նախարար Քենան Իփեքին ուղարկված նամակի երկրորդ մասում Սելինա Դողանը հետևյալ հարցադրումներն է արել.

1. Համար 2863 Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքի 65/b հոդվածով վերջին 10 տարվա ընթացքում քանի՞ մարդու դեմ է դատ բացվել, և քանի՞սն են դատապարտվել:

2. Քանիսի՞ ազատազրկման դատավճիռն է փոխարինվել դրամական տույժի:

3. Քանի՞ մարդ է ազատազրկման դատապարտվել վերոնշյալ հոդվածի հատկանիշներով: Քանիսի՞ ազատազրկումն է փոխարինվել պայմանական ազատությամբ:

4. Սևան Նիշանյանից բացի կա՞ արդյոք որևէ երկրորդ անձնավորություն, ով նշյալ հոդվածով պատիժ է կրում ազատազրկման վայրում:

Հիշեցնենք, որ  Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում:
Այնինչ, պոլսահայ հայտնի գրող, լրագրող լեզվաբան և բիզնեսմեն Սևան Նիշանյանը միակն է, ով Թուրքիայում «Շինարարության մասին օրենքը» ու «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը»  խախտելու մեղադրանքով ներկայումս ազատազրկված է փակ ռեժիմով բանտում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}