Իրավական09:50, 28 Հուլիս 2015
Ստամբուլում ձերբակալվել և կալանավորվել է ադրբեջանցի ահաբեկիչ Աբդուլլաևը
Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանն անդամակցող ադրբեջանցի Աբդուլլահ Աբդուլլաևը, ով հայտնի է որպես ԻՊ-ի հրահանգիչ Ստամբուլում:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Radikal» պարբերականը հայտնում է, որ Թուրքիայի ամբողջ տարածքում ահաբեկչական կազմակերպությունների դեմ ոստիկանական հատուկ օպերացիաներ են իրականացվում:
Դրանց շրջանակներում Ստամբուլի Չաղլայանի դատարան բերման է ենթարկվել 15 հոգի, որոնցից 10-ը մեղադրվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), իսկ 5-ը՝ ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ:
Ստամբուլի քրեական դատարանի որոշմամբ՝ ԻՊ-ի հետ համագործակցության մեջ մեղադրվող վերոնշյալ 5 անձանցից 3-ը կալանավորվել են:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ կալանավորվածների մեջ է նաև ադրբեջանցի Աբդուլլաևը, ում անվանում են «ԻՊ-ի ստամբուլյան էմիր»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |