Իրավական09:32, 29 Հուլիս 2015
Թուրքիայի գլխավոր դատախազությունը Դեմիրթաշին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու համար վարույթ է պատրաստել

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Թուրքական «Sabah» պարբերականը հայտնում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Սյուլեյման Սոյլուի բողոքի հիման վրա Դեմիրթաշի նկատմամբ հետքննություն էր սկսվել:
Սոյլուի բողոքի համար հիմք է եղել խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մայիսի 17-ին Դեմիրթաշի խոսքերը, թե ԱԶԿ-ն 3 հազար 500 հարյուր հոգուց բաղկացած խումբ է ստեղծել, որը փորձելու է կեղծել ընտրությունները, որպեսզի ԺԴԿ-ն չհաղթահարի ընտրական շեմը: Ըստ Դեմիրթաշի՝ այդ խումբը ղեկավարում է ԱԶԿ փոխնախագահ Սոյլուն:
Վերջինիս հայցադիմումի համաձայն՝ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն էր սկսել՝ արդյունքում որոշելով, որ Դեմիրթաշը չարաշահել է խոսքի ազատության իրավունքը:
Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել հանդես գալ Դեմիրթաշին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու պահանջով: Այդ նպատակով պատրաստված գործի վարույթը ուղարկվել է Թուրքիայի արդարադատության նախարարություն՝ խորհրդարան ներկայացնելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |