• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:24, 30 Հուլիս 2015

Հաագայի միջազգային քրեական դատարանն Էրդողանի նկատմամբ հետաքննություն է սկսել

Հաագայի միջազգային քրեական դատարանն Էրդողանի նկատմամբ հետաքննություն է սկսել

Հաագայի միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախկին պետ Հաքան Ֆիդանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ միջազգային ռազմական հանցագործությունների մեղադրանքով:

«Գործընթացը կարող է վերածվել դատավարության, ինչը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ Թուրքիայի՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ հանկարծակի ռազմական գործողություններ սկսելու դրդապատճառները», - գրում է թուրքական «Odatv.com»  լրատվակայքը:

Աղբյուրն ընդգծում է, որ որքան էլ անհնարին թվա, այնուամենայնիվ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ թուրք պաշտոնյաների՝ Միջազգային քրեական դատարանի առաջ որպես մեղադրյալ կանգնելը իրականում հնարավոր է:

Թուրքական լրատվամիջոցի ենթադրությամբ՝ եթե Միջազգային քրեական դատարանում սկսված գործընթացը դատավարության վերածվի, ապա Թուրքիան կարող է մեղադրվել Սիրիայում պատերազմող կողմերին գումար և զենք ուղարկելու, անուղղակիորեն Սիրիայում քաղաքացիական պատերազմ հրահրելու, նավթի արտահանման գործում ԻՊ-ին աջակցելու, ահաբեկչական ուժերին իր տարածքով անցնելու հնարավորություն տալու և մի շարք այլ նմանատիպ գործողությունների համար:  Դատավարության մեկնարկի դեպքում կարող են մեղադրյալի աթոռին հայտնվել բազմաթիվ թուրք պաշտոնյաներ՝ դատավորներ, ոստիկաններ, նախարարներ, նահանգապետներ և այլք՝ վերոնշյալ հանցանքներում մասնակցության մեղադրանքով:

Թեև Թուրքիան չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումները, այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում այս կառույցին ճանաչում է արդեն 123 երկիր: Եվրամիության (ԵՄ) անդամ և թեկնածու երկրների շարքում Թուրքիան միակն է, որ չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումները:

Թուրքկան կայքը առաջ է քաշում այն վարկածը, որ նախօրեին Թուրքիայի կողմից Ինջիրլիք ռազմաօդային բազայի օգտագործման համար ԱՄՆ-ին տրված  թույլտվությունը կարող է դիտարկվել որպես ԵՄ Անվտանգություն խորհրդի որոշումների նկատմամաբ վետոյի իրավունք ունեցող երկրներին սիրաշահելու փորձ:

«Առաջիկայում պարզ կդառնա նաև, թե ինչ զիջումներ են արվել վետոյի իրավունք ունեցող մյուս չորս երկրների՝ Անգլիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Չինաստանի համար»,- գրում է աղբյուրը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}