• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:01, 12 Օգոստոս 2015

Էրդողանը հայտարարել է, թե թուրք դատախազները փախել են Հայաստան

Էրդողանը հայտարարել է, թե թուրք դատախազները փախել են Հայաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ խնդիրների, խոսել է նաև «զուգահեռ կառույցի» կոչվող գյուլենականների դեմ պայքարի մասին: Այս համատեքստում նա անդրադարձել է կառույցի անդամ հանդիսացած 2 դատախազների գործին, որոնք ձերբակալվելուց խուսափելու նպատակով Թուրքիայից փախել են Վրաստան, իսկ այնտեղից էլ՝ 3-րդ  երկիր (աղբյուրի պնդմամբ` Հայաստան):

Ըստ թուրքական «Radikal» թերթի կայքի` Էրդողանը հիշեցրել է, որ Գեզիի իրադարձությունների և կոռուպցիոն սկանդալի բռնկման ժամանակ ինքը պաշտոնական այցով էր մեկնել երկրից, այլ ոչ թե փախել էր, ինչպես ներկայացնում են գյուլենականները:

«Ահա տեսնում ենք: Այդ անխիղճ որոշումներ ընդունողները Վրաստանով փախել են Հայաստան: Իհարկե այնտեղից էլ կփախնեն ով գիտե, թե ուր: Դա առանձին թեմա է: Այս պահին Թուրքիան հետևում է նրանց: Նրանց մի մասը (Գյուլենականներին հարող պաշտոնյաների - EH) Ռումինիայում է բռնվել: Դրանք էլ են անկասկած բռնվելու են ու բերվելու այստեղ, որպեսզի պատասխան տան իրենց արածների համար»,- փորձել է հավաստիացնել Էրդողանը:

Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին , թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան:

Չնայած նրան, այս պնդումը չհաստատվեց ՀՀ ԱԱԾ-ի կողմից և գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում, այնուամենայնիվ  թուրքական մամուլում շարունակվում է շրջանառվել այն վարկածը,  թե դատախազները Հայաստանում են:

Նշենք, որ Ermenihaber.am-ը նախօրեին փորձել էր որոշակի պարզաբանումներ ստանալ վերոհիշյալ թեմայի վերաբերյալ: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք սակայն նախընտրեցին անանուն մնալ, հնարավոր եղավ պարզել, որ Զեքերյա Օզ և Ջելալ Քարան անուն-ազգանուններով Թուրքիայի քաղաքացիներ մուտք չեն գործել Հայաստանի Հանրապետության տարածք:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}