• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:27, 18 Օգոստոս 2015

Հետախուզվող թուրք դատախազներն իրենց հետ գաղտնի պետական փաստաթղթեր են տարել

Հետախուզվող թուրք դատախազներն իրենց հետ գաղտնի պետական փաստաթղթեր են տարել

Թուրք դատախազներ Զեքերյա Օզի և Ջելալ Քարանի  փախուստն արտասահման շարունակում է մնալ թուրքական մամուլի ակտիվ քննարկման օրակարգում: Թուրքական «sonhaber.com.tr» կայքը, վկայակոչելով երկրի հետախուզական ծառայությունների տվյալները, նշում է, որ Գերմանիա փախած երկու թուրք դատախազները, որոնց վերաբերյալ Թուրքական դատարանի կողմից ձերբակալման վճիռ էր կայացվել, իրենց հետ տարել են պետական գաղտնի փաստաթղթեր:

Լրատվակայքն ավելացնում է նաև, որ տեսակետ կա, թե հատկապես կառավարության դեմ օգտագործվելիք փաստաթղեթրը դատախազ Զեքերյա Օզը կարող է տրամադրել Գերմանիայի հատուկ ծառայություններին` վերջիններիս իրեն Թուրքիային չհանձնելու դիմաց: Աղբյուրը նշում է նաև, որ գերմանական կառավարությունն աջակցում է «զուգահեռ կառույցին», (Գյուլենական շարժում կամ Գյուլենական համայնք-EH) որի անդամներն են հանդիսանում դատախազները:

Նշենք, որ նախօրեին նախագահ Ռեջեփ Էրդողանը Գերմանիայից պահանջել էր Թուրքիային հանձնել դատախազներին` չնայած այն հանգամանքին, որ Ինտերպոլը դեռևս վերջիններիս հետախուզման համար «կարմիր ծանուցագիր» չի տվել:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շաֆերն էլ կառավարության խոսնակների ժողովում, հայտարարել է, որ  իրենք  տեղեկություն չունեն  թուրքական մամուլում տեղ գտած այն տեղեկատվության մասին, ըստ որի, Թուրքիայում պաշտոնանկ արված դատախազներ  Զեքերյա Օզը և Ջելալ Քարանը գտնվում են Գերմանիայում:

Հիշեցնենք, որ չնայած ՀՀ ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ իրենք թուրք դատախազների՝ Հայաստանում գտնվելու մասին տեղեկությանը չեն տիրապետում, այնուամենայնիվ թուրքական մամուլում շարունակվում է շրջանառվել այն տեսակետը,  թե դատախազները փախել են Վրաստամ, ապա՝ Հայաստան, իսկ այնուհետև՝ Գերմանիա:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}