• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:27, 25 Օգոստոս 2015

Սասունի այրված հայկական վանական համալիրի հարցը բարձրացվել է թուրքական մեջլիսում

Սասունի այրված հայկական վանական համալիրի հարցը բարձրացվել է թուրքական մեջլիսում

Օգոստոսի 15–ին ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող  Սասունի Մեշելի գյուղի պատմական հայկական Սբ. Պետրոս  վանական համալիրի և հարակից գերեզմանոցի տարածքում բռնկված հրդեհի հարցը բարձրացվել է թուրքական մեջլիսում: Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) կողմից ընտրված պատգամավոր Ալի Աթալան գրավոր դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սելահեթթին Օզթուրքին՝ փորձելով տեղեկություն ստանալ հրդեհի պատճառների բացահայտման և հետևանքների վերացման ուղղությամբ կատարված և կատարվելիք քայլերի մասին: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ Աթալան ներքին գործերի նախարարին ուղղել է մասնավորապես հետևյալ հարցերը.

*Տեղի ունեցած հարձակման հետևանքով ավերված հայկական Սբ. Պետրոս վանական համալիրի և հարակից գերեզմանոցի տարածքը իր նախկին վիճակին բերելու համար որոշակի քայլեր ձեռնարկվելու՞ են, եթե այո, ապա՝ երբ են ձեռնարկվելու:

*Կարողացե՞լ եք պարզել հարձակումը կազմակերպողների ինքնությունը: Հանցագործների հետ կապված ինչպիսի՞ իրավական գործընթացներ են իրականացվել կամ իրականացվելու:

*Արդյո՞ք չեք համարում, որ Թուրքիայի հայերին պատկանող վանական համալիրների և գերեզմանատների վրա կատարվող հարձակումները ազգայնամոլական բնույթ ունեն: Հանցագործությունն իրականացնողների նկատմամբ նաև այս տեսակետից իրավական գործընթաց սկսվելու՞ է:

*Արդյո՞ք պատրաստվում եք իրավական գործընթաց սկսել այն անվտանգության ուժերի և ՏԻՄ մարմինների դեմ, որոնք չեն մեկնել հրդեհի վայրը:

*Ով է պատասխանատու այն բանի համար, որ 2015թ համալիրը դեռևս ավտոճանապարհներ չունի և այդ պատճառով հրդեհի ժամանակ հրշեջ մեքենաները  չեն կարողացել օգնության հասնել: Ո՞վ է փոխատուցելու այն նյութական և բարոյական վնասը, որ հասցվել է համալիրին` այս անպատասխանատու մոտեցման պատճառով:

*2015թ օգոստոսի 15-ին տեղի ունեցած այս հրդեհի վերաբերյալ որևէ տեսաձայնագրություն ունե՞ք:

*Ինչպիսի քայլեր եք ներկայումս  ձեռնարկում՝ մարդկանց համար  առաջնային հոգևոր նշանակություն ունեցող գերեզմանատներում նմանատիպ դեպքերը կանխարգելելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}