• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:51, 26 Օգոստոս 2015

Չավուշօղլուն Գերմանիայից պահանջել է արտահանձնել թուրք դատախազներին

Չավուշօղլուն Գերմանիայից պահանջել է արտահանձնել թուրք դատախազներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանություններից պահանջել է արտահանձնել փախուստի մեջ գտնվող դատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային: Թուրքական «haberler» լրատվական կայքի փոխանցմամբ` ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այդ մասին հայտարարել է թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում:

Վերոնշյալի հետ կապված, քննադատելով Գերմանիային, Չավուշօղլուն նշել է.«Փախուստի դիմած նախկին դատախազների վերաբերյալ գործընթացը  լուրջ հարց է: Սպասում ենք, որ այս հարցում Գերմանիան կկատարի իր վրա ընկած իրավական պատասխանատվությունը»:

Նախարարը հայտարարել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան Գերմանիայից որևէ հանցագործի արտահանձնում է պահանջում, սակայն Գերմանիան նախկինում էլ նպատատիպ պահանջները անպատասխան է թողել:

«Գերմանիայից  շատ մարդկանց արտահանձնում ենք պահանջել: Նրանց մեջ  ՔԲԿ-ի և «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի»(DHKP-C) անդամներ կան, որոնք Եվրամիության (ԵՄ) կողմից ընգրկված են ահաբեկչների ցուցակում: Սակայն այս կամ այն պատճառով Գերմանիան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել»,-ասել է Չավուշօղլուն:
Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նույնպես Գերմանիայից պահանջել էր Թուրքիային հանձնել դատախազներին: Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իրենք դատախազների` Գերմանիայում գտնվելու մասին տեղեկություն չունեն:

Հիշեցնենք, որ թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե իբր Թուրքիայից փախած դատախազները, որոնց մասին դատարանը ձերբակալելու որոշում է կայացրել,  մուտք էին գործել Հայաստան, այնուհետև մեկնել Գերմանիա: Այս պնդումներին ի պատասխան  ՀՀ ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ իրենք թուրք դատախազների՝ Հայաստանում գտնվելու մասին տեղեկությանը չեն տիրապետում:

Նշենք, որ այդ դատախազները ներգրավված են եղել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին իրականացված «Մեծ կաշառք»-ի գործով դատական գործընթացում: Նրանք մայիսի 25-ին հեռացվել էին պաշտոնից՝ «իրենց լիազորություններից դուրս որոշումներ կայացնելու» համար: Օգոստոսի 10-ին թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում էր կայացրել: 

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}