Իրավական13:39, 28 Օգոստոս 2015
Թուրքիայում անգլիացի լրագրողներ են ձերբակալվել
Օգոստոսի 27-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ձերբակալվել են անգլիական «Vice News» լրատվական հեռուստաընկերության լրագրողներ Ջեյք Հանրահանին և Ֆիլիփ Փենդլեբուրիին ինչպես նաև իրենց ուղեկցող թարգամանիչը: Ըստ «Cnnturk»-ի`թուրք ոստիկանները լրագրողներին հետապանդել են, ապա ձերբակալել և տեղափոխել Դիարբեքիրի ոստիկանական բաժանմունք:
Նշվում է, որ ամերիկյան հեռուստաընկերության լրագրող Ջեյք Հանրահանը և Ֆիլիփ Փենդլբարին լուսաբանում էին Դիարբեքիրի Սիլվան և Լիջե շրջաններում հայտարարված պարետային ժամի դեմ իրականացվող բողոքի ակցիան :
Լրագրողների ձերբակալության պատճառների հետ կապված որևէ պաշտոնական հայտարարություն առայժմ չի արվել:
Նշենք, որ ավելի վաղ Դիարբեքիրում ձերբակալվել էր հոլանդացի լրագրող Ֆեդերիկե Գիրդինքը: Վերջինս մեղադրվում էր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) քարոզչությունը անելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |