• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:25, 10 Սեպտեմբեր 2015

Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանխագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ հետաքննություն է սկսել։ 
«Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Դեմիրթաշը մեղադրվում է բացեիբաց հանցագործության դրդելու (քրեական օրենսգրքի 214-րդ հոդվաի 1-ին կետ), հանրապետության նախագահին վիրավորելու (քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1,2,3 կետեր), ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու (ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի 7/2 հոդված), թուրք ազգին, պետականությունը վիրավորելու (301-րդ հոդվածի 1,4 կետեր) մեջ: Գլխավոր դատախազությունը  դիմել է Արդարադատության նախարարությանը` պահանջելով Դեմիրթաշին զրկել պատգամավորական անձեռնամխելիությունից՝ 
համաձայն սահմանադրության 83-րդ հոդվածի:

Հետաքննության համար հիմք են դարձել Դեմիրթաշի խոսքերը, որոնք նա հնչեցրել էր Դիարբեքիրում մամուլի ասուլիսի ժամանակ։ Դեմիրթաշը նախօրեին իր կուսակցության գրասենյակի, սեզոնային քուրդ բանվորների վրա հարձակումների մեջ մեղադրել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը և կառավարությանը:

«Մենք հարգում ենք բողոքի նպատակով փողոց դուրս եկածներին: Բոլորն էլ իրավունք ունեն իրենց բողոքն արտահայտելու: Այս առումով որևէ ասելիք չունենք: Քննադատություններն էլ լսում ենք և փորձում ենք հասկանալ: Մեր խոսքերն ուղված են ԱԶԿ-ի և Ազգային հետախուզական կազմակերպության կողմից ստեղծված և գործի դրված ավազակախմբերին: Դրանք բոլորը հատ առ հատ բացահայտվել են՝ նրանք վարձու մարդիկ են»,-ասել է Դմիրթաշը՝ հավելելով, որ բոլոր հարձակումները պետության կողմից են իրականացվել:

Նա մեղադրել է ԱԶԿ-ին իշխանությունը զավթելու մեջ: «Ասում են, եթե մեզ 400 պատգամավոր չտաք, ձեր քթերից կբերենք և սա ասում են բացեիբաց»,- ընդգծել է քրդամետ կուսակցության համանախագահը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}