• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:50, 18 Սեպտեմբեր 2015

Հասան Ջեմալին կանչել են դատախազություն՝ Էրդողանի դեմ հոդված գրելու համար բացատրություն տալու

Հասան Ջեմալին կանչել են դատախազություն՝ Էրդողանի դեմ հոդված գրելու համար բացատրություն տալու

Թուրքիայի Ստամբուլի պետական դատախազությունը հետաքննություն է սկսել թուրք հայտնի լրագրող, թուրքական «T24» լրատվամիջոցի սյունակագիր  և Թուրքիայի «Անկախ լրագրողական հարթակ» կազմակերպության  ղեկավար խորհրդի նախագահ Հասան Ջեմալի նկատմամբ:

Թուրքական «cumhuriyet» թերթի կայքի հաղորդմամբ` հետաքննության պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ գրված «Թափվող արյան թիվ մեկ պատասխանատուն նախագահական պալատի սուլթանն է ու վերջ» վերնագրով Ջեմալի քննադատական հոդվածն է:

Նշվում է, որ Ջեմալի հիշյալ հոդվածը որոշակի կասկածների տեղիք է տվել, ինչ համար էլ նրան հրավիրել են ցուցմունք տալու, իսկ եթե չներկայանա, զգուշացրել են, որ բերման կենթարկեն:

Նշենք, որ Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ Փաշայի թոռն է:  Նա աշխատել է թուրքական «Cumhuriyet», «Sabah», «Milliyet» թերթերում։ Նա 2012 թվականին տպագրել է  «1915. Հայոց ցեղասպանություն» գիրք, որը մեծ աղմուկ էր հանել, թե Հայաստանում, թե Թուրքիայում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}