• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:05, 07 Հոկտեմբեր 2015

Հրանտ Դինքի սպանության գործով նոր բացահայտումներ և ձերբակալություններ

Հրանտ Դինքի սպանության գործով նոր բացահայտումներ և ձերբակալություններ

Թուրքիայում լույս տեսնող  հայկական «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում  նոր զարգացումներ են տեղի ունեցել: «Ակոս»-ի հայտնած տեղեկության համաձայն՝ քրգործի շրջանակներում նոր հանագամանքներ և փաստաթղթեր են ի հայտ եկել: Այդ առթիվ Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչուն նոր գործընթաց է սկսել, որի շրջանակներում 9 պետական նախկին պաշտոնյայի վերաբերյալ ձերբակալման որոշում  է կայացվել: Նրանց նկատմամբ նախատեսվում է առաջադրել «ծրագրված սպանությանը նպաստելու», «պետական փաստաթղթերի կեղծարարության», «պետական փաստաթղթերի ոչնչացման և թաքցնելու» և «պաշտոնեական դիրքի չարաշահման» մեղադրանքներ:

Նրանք են՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության  նախկին պաշտոնյաներ  Ջոշքուն Չաքարը, Ահմեթ Իլհան Գյուլերը,  Ֆարուք Սարըն, Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյուլբելը, Յըլմազ Անգըն,  Յունուս Յազարը և ոստիկանության աշխատակիցներ  Մեհմեթ Այհանն ու Օնուր Քարաքայան: Համապատասխան հրահանգ ստացած Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները սկսել են ձերբակալությունները:

Հայտնի է դարձել, որ ձերբակալվածներից որոշներն ավեի վաղ Հրանտ Դինքի դատավարության շրջանակներում հարցաքննվել էին որպես վկա, իսկ նոր փաստերի ի հայտ գալուց հետո նրանց ձերբակալման որոշում է կայացվել:

Նշենք նաև, որ ավելի վաղ այս գործի շրջանակներում ձերբակալվել և բանտարկվել էին Ռամազան Աքյուրեքը, Ալի Ֆուաթ Յըլմազերը, Մուհիթթին Զենիթը, Էրջան Դեմիրը, Օզքան Մումջուն և Ֆարուք Սարըն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}