• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:37, 08 Հոկտեմբեր 2015

Դատարանը որոշել է բերման ենթարկել Թուրքիայի նախկին վարչապետին ու փոխվարչապետին, եթե նրանք կրկին չներկայանան դատարանի դահլիճ

Դատարանը որոշել է բերման ենթարկել Թուրքիայի նախկին վարչապետին ու փոխվարչապետին, եթե նրանք կրկին չներկայանան դատարանի դահլիճ

Թուրքիայում ավարտվել է «Փետրվարի 28-ի հեղաշրջման» գործով  դատավարության 80-րդ նիստը: Թուրքական «Zaman»-ի տեղեկացմամբ՝ նիստի ժամանակ որոշում է կայացվել՝ նախկինում Թուրքիայի փոխվարչապետ Թանսու Չիլերին և վարչապետ Մեսութ Յըլմազին վկայի կարգավիճակով կրկին հրավիրել դատական նիստին:

Չիլերը և Յըլմազը, որոնք պետք է որպես վկա հարցաքննվեին նաև 80-րդ  նիստի ժամանակ, դատարանին տեղեկացրել էին, որ չեն կարող ներկա գտնվել: Դատարանը որոշում է կայացրել հաջորդ նիստին էլ չմանակցելու դեպքում նրանց բերման ենթարկել դատարանի դահլիճ: Իր այս որոշումը հրապարակելուց հետո դատարանը հետաձգել է նիստը:

Անկարայի քրեական դատարանում տեղի ունեցած նիստին ներկա են գտնվել թուրքական բանակի գեներալներ Չեթին Դողանն ու Չևիք Բիրը, նրանց փաստաբանները:

Հիշեցնենք, որ 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացվել էր պետական հեղաշրջում, որը հայտնի է նաև «հետմոդեռնիստական հեղաշրջում» բնորոշմամբ:  1997թ. փետրվարի 28-ին  Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընդունած որոշումներով սկսված գործընթացն է:  Ազգային անվտանգության խորհուրդը 9 ժամանոց  նիստից հետո հրապարակեց մի շարք որոշումներ, որոնք հիմնականում նպատակ ունեին պայքարելու «հետադիմական ուժերի» դեմ: Դրանք  Թուրքիայի քաղաքական, վարչական, իրավական և հասարակական կյանքում մի շարք փոփոխությունների պատճառ դարձան: Փետրվարի 28-ի գործով դատավարությունը սկսվել է 2013 թվականի սեպտեմբերի 2-ին: Գործով անցնում է 103 մեղադրյալ, բոլորն էլ՝ զինվորական: Հիմնական մեղադրյալը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գեներալ Իսմաիլ Հաքքը Քարադայըն էր: Ուշագրավ է, որ փետրվարի 28-ի գործով հետաքննությունը սկսվել էր հեղաշրջումից շուրջ 14 տարի անց, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն արդեն թույլ տվեցին քրեական պատասխանատվության ենթարկել այդ հեղաշրջումը կազմակերպած զինվորականներին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}