Իրավական08:16, 10 Հոկտեմբեր 2015
«Todays Zaman»-ի՝ Էրդողանին վիրավորած խմբագիրը ձերբակալվել է
Թուրքիայում ձերբակալվել է անգլալեզու «Todays Zaman»-ի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը: Նրան ձերբակալել են «Twitter» սոցիալական կայքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» պարբերականը:
Նախօրեին թուրք իրավապահները ներխուժել են թերթի խմբագրություն և բերման ենթարկել խմբագրին: Ձերբակալության ընթացքում Բյուլենթ Քենեշը, հանդես գալով հայտատարությամբ, ցույց է տվել թերթի հաջորդ օրվա համարը, որի շապիկին իր ձերբակալության մասին լուրն է եղել ու ասել.
«Սա Թուրքիայի խայտառակ պատկերն է: Մենք լրագրողներս լրագրությամբ ենք զբաղվում, բայց եկեք ու տեսեք, որ այսօր Թուրքիան ղեկավարողների կողմից երկրում ստեղծված դրությունն ինձ ստիպեցին իմ թերթի շապիկին հենց իմ մասին լուր հրապարակել: Վաղը ողջ աշխարհը, Թուրքիայի անգլախոսերն էլ, բոլորը այս լուրն են կարդալու: Սեփական թերթիս շապիկին հայտնվելու համար ես ամաչում եմ: Աստծո դատին եմ հանձնում բոլոր նրանք, ովքեր ստիպեցին, որ ես այս ամոթը ապրեմ»,- ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |