• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:13, 13 Հոկտեմբեր 2015

ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 15-ին կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով իր վերջնական վճիռը

ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 15-ին  կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով իր վերջնական վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը շուտով կհրապարակի Թուրքիայի «Վաթան» («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի գործով վերջնական վճիռը:

Թուրքական «Haberler.com»  լրատվակայքի տեղեկացմամբ՝  ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կամփոփի  «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով 2013թ. դեկտեմբերին կայացված վճռի՝ շվեյցարական կողմի բողոքարկման պահանջը: Այս գործով ՄԻԵԴ-ի վերջնական որոշումը կհրապարակվի 2015թ. հոկտեմբերի  15–ին:

Փերինչեքի փաստաբան Մեհմեթ Ջենգիզը հույս է հայտնել, որ եթե դատարանի որոշումը լինի հօգուտ Փերինչեքի, ապա բոլոր այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կամ  Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող ու քրեորեն պատժող որոշումներ ընդունել, ստիպված կլինեն փոփոխություններ մտցնել իրենց օրենքներում և որոշումներում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Դողու Փերինչեքը, «Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստական սուտ է» արտահայտության համար շվեյցարական դատարանների կողմից դատապարտվելով, անհատական հայցով դիմել էր ՄԻԵԴ: 2013թ. դեկտեմբերի 27-ին ՄԻԵԴ-ի երկրորդ պալատը որոշում էր կայացրել ի օգուտ Փերինչեքի՝ հայտարարելով, որ ցեղասպանության ժխտման դատապարտումը խոսքի ազատության սահմանափակում է և Փերինչեքի խոսքերի լիովին տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի սահմաններում:

Շվեյցարիան իր հերթին բողոքարկել էր ՄԻԵԴ-ի այս որոշումը: 2015թ հունվարի 28-ին Ստրասբուրգում տեղի ունեցած «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությանը բացի Փերինչեքից, Թուրքիայի և Շվեյցարիայի պաշտոնական ներկայացուցիչներից որպես երրորդ կողմ ներկայացված էր նաև Հայաստանի Հանրապետությունը:

Նշվում է, որ ՄԻԵԴ-ն իր վճիռը կայացրել է 2015թ հուլիսի 9-ին, իսկ հոկտեմբերի 15-ին այն կներկայացվի հանրությանը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}