• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:53, 27 Հոկտեմբեր 2015

Թուրք գրողը դատապարտվել է Էրդողանին Twitter-ում վիրավորելու մեղադրանքով

Թուրք գրողը դատապարտվել է Էրդողանին Twitter-ում վիրավորելու մեղադրանքով

Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ, գրող Նաիմ Յալչըների դեմ հետաքննություն է սկսվել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:

Թուրքական «Demokrathaber.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Անկարայի առաջին ատյանի քրեական դատարանը Յալչըներին դատապարտել է 14 ամիս և 17 օր ազատազրկման, քանի որ նա Twitter-ում Էրդողանի հասցեին վիրավորական գրառում է կատարել: Նշյալ հրապարակման բովանդակության մասին, սակայն, որևէ տեղեկություն չի հաղորդվում:

Մեկնաբանությամբ հանդես եկած Յալչըներն ասել է. «Բանտերով չեք կարող վախեցնել այն մարդկանց, որոնք հանուն իրենց երկրի պատրաստ են իրենց կյանքը տալ: Մենք այն մարդիկ ենք, ովքեր իրենց կյանքն ու ունեցվածքը ներդրել են՝  հանուն երկրի զարգացման և աշխարհի այլ երկրների հետ մրցունակության մեծացման: Մեզ համար դրանից ավելի նվիրական արժեք չի կարող լինել: Իհարկե, միանգամայն ակնհայտ է, որ տվյալ դեպքում ընդունված որոշումներն ամբողջությամբ քաղաքական են»:

Ըստ աղբյուրի՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանք է առաջադրվել նաև Էսքիշեհիրի Անադոլու համալսարանի ուսանողներ Յուսուֆ Սամի Օզթենին և Չաղլա Սաֆյուրեքին: Վերջիններս մեղադրվում են համալսարանում «Բռնապետները գահընկեց են արվում փողոցներում» բովանդակությամբ պաստառ տեղադրելու համար:

Նշվում է, որ ուսանողների հանդեպ հարուցված գործով առաջին լսումների ժամանակ նրանց չի տրվել անգամ պաշտպանության իրավունք: Դատարանի որոշման այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}