• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:58, 27 Հոկտեմբեր 2015

Թուրքիան գազի սակագնի զեղչի հարցով Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել

Թուրքիան գազի սակագնի զեղչի հարցով Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել

Թուրքիան, ռուսական գազի սակագնի զեղչի տրամադրման հարցում Ռուսաստանի հետ վերջնական համաձայնության չգալով, դիմել է միջազգային արբիտրաժային դատարան:

Թուրքական «Hurriyet» թերթի կայքը մեջբերել է թուրքական կողմի էներգետիկ պատասխանատուներից մեկի` «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը. «Ռուսական Գազպրոմի հետ որոշ ժամանակ շարունակվում էր բանակցությունները, սակայն դրանք չտվեցին սպասվող արդյունքները: Այժմ արբիտրաժային դատարան դիմում է ներկայացվել, կարծում եմ այնտեղ որոշում կկայացվի»:  

Աղբյուրը հիշեցրել է, որ դեռևս 2014-ի դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր Թուրքիային գազի  լրացուցիչ ծավալ տրամադրելու, ինչպես նաև  2015-ի հունվարի 1-ից սկսած թուրքական կողմին տրամադրվելիք գազի գնի 6 տոկոսանոց զեղչի մասին: Պուտինն ավելացրել էր նաև, որ այս թեմայով բանակցությունները կշարունակվեն:

Նշվում է, որ չնայած այս ամենին` մինչ այս պահը վերջնական համաձայնագիր դեռ չի ստորագրվել: Եվ Թուրքիան ռուսական գազը գնում է առանց զեղչերի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}