Իրավական07:31, 06 Նոյեմբեր 2015
Եվս 2 հոգի է ձերբակալվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ գավառում երկու հոգի է ձերբակալվել սոցցանցերում կատարած գրառումներով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Կասկածյալները նախ տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք, ապա ցուցմունք տալուց հետո ուղարկվել արդարադատության պալատ: Ըստ «imctv.com.tr» լրատվակայքի՝ դատարանում արդեն նրանց կալանավորելու և քրեակատարողական հիմնարկ ուղարկելու որոշում է կայացվել:
Քաղաքացիներ Մ.Շ.-ին և Ֆ.Տ.-ին հանրապետության նախագահին հրապարակային կերպով վիրավորանք հասցնելու և հայհոյելու մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի բնույթ են ստացել Էրդողանին վիրավորելու պատրվակով ձերբակալությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |