Իրավական11:15, 20 Նոյեմբեր 2015
Թուրքիայում հայտնաբերվել ու առգրավվել է աննախադեպ ծավալի թմրանյութ

Թուրքիայում իրավապահ մարմիները իրականացրել են թմրանյութերի հայտնաբերման ամենամեծ օպերացիան: Թուրքիայի Հաթայ նահանգում իրականացված 2 օպերացիաների արդյունքում հայտնաբերվել է 10 միլիոն 626 հազար «Captagon» դեղահաբ: Պարզվել է, որ թմրադեղերը արտադրվել են Սիրիայում, ապա` ներմուծվել Թուրքիա:
Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկության համաձայն, թմրանյութերը հայտնաբերվել են հատուկ վարժեցված շների օգնությամբ:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` առգրավված թմրադեղերը Թուրքիայի պատմության մեջ հայտնաբերված ու առգրավված թմրանյութերի շարքում ծավալով ամենամեծն են: Գործի առնչությամբ ձերբակալվել են Սիրիայի և Թուրքիայի քաղաքացիներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |