Իրավական12:13, 01 Դեկտեմբեր 2015
ՄԻԵԴ-ը վճռել է , որ Թուրքիայում «Youtube»-ի արգելափակումը խոսքի ազատության սահմանափակում է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Թուրքիայի քաղաքացի, դասախոսներ Յաման Աքդենիզի, Սերքան Ջենգիզի և Քերեմ Ալթընփարմաքի հայցը ընդդեմ Թուրիքայի: Վերջիններս պահանջել էին մեղավոր ճանաչել Թուրքիային 2008 թվականի մայիսի 5-ից հոկտեմբերի 30-ը Աթաթուրքին վիրավորող տեսանյութ հրապարակելու փաստարկով «Youtube» սոցիալական կայքը արգելափակելու համար` համարելով այն խոսքի ազատության իրավունքի խախտում: Հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:
Նրանք նախ դիմել էին Անկարայի դատարան, որտեղ վերջիններս հայցը չբավարարվելով դատը տեղափոխել էին Եվրոպական դատարան:
Եվրոպական դատարանը վճռել է, որ «Youtube»-ի արգելափակումով խախտվել է Թուրքիայի բոլոր քաղաքացիների տեղեկացված լինելու, ինչպես խոսքի ազատության իրավունքերը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Թուրքիայում Youtube-ն արգելափակելու որոշումը կայացվել էր այն պատճառաբանությամբ, որ այդտեղ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորող տեսահոլովականեր էին շրջանառվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |