Իրավական12:03, 07 Դեկտեմբեր 2015
Պոլսահայ լրագրողը տուգանվել է Անկարայի քաղաքապետին վիրավորելու համար

Անկարայի դատարանը մեղավոր է ճանաչել պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատին Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին վիրավորելու գործով: Ինչպես տեղեկացնում է թուրքական «karabukguncelhaber» լրատվական կայքը, դատարանը Բաղդատին տուգանել է 1.160 թուրքական լիրայով (մոտավորապես 400 դոլար):
Հայ լրագրողը պաշտպանական ճառում նշել է, որ ինքը Գյոքչեքին բնավ դիտավորյալ չի վիրավորել, այլ ի պատասխան նրա վերաբերմունքի է գրել, թե Գյոքչեքը զզվելի մարդ է: Բաղդատի պատճառաբանության համաձայն Անկարայի քաղաքապետը ում չի սիրել, հետևյալ գրառումներն է արել նրա հասցեին. «Ի՞նչ է, դու հայ ես: Քեզ հայ են ասում»: Հետևաբար Բաղդատը դատարանից պահանջել է արդարացնել իրեն:
նկարայի քաղաքապետի փաստաբան Ֆաթիհ Աթալայի համոզմամբ «հայ» բառը բացասական իմաստով օգտագործել է հենց հայ լրագրողը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |