• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:38, 16 Դեկտեմբեր 2015

Էրդողանի և Դավութօղլուի դեմ դատական հայց է ներկայացվել Սուրուչի սպանդը կոծկելու համար

Էրդողանի և Դավութօղլուի դեմ դատական հայց է ներկայացվել Սուրուչի սպանդը կոծկելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ Սուրուչի սպանդի վերաբերյալ քրգործին ընթացք չտալու,  կոծկելու մեղադրանքով:

Թուրքական «Dicle» լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն՝  դատական հայցը ներկայացրել են 2015թ. հուլիսի 20-ին Սուրուչում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 34 երիտասարդների հարազատները, որոնք զայրացել են նշյալ քրգործով տարվող հետաքննության անարդյունավետությունից:

«Արդարադատություն Սուրուչի գործում» նախաձեռնության փաստաբան Ջան Թոմբուլը նշել է, որ Սուրուչի սպանդը հիմք դարձավ Անկարայի ահաբեկչության համար, ինչպես նաև շեշտել է Սուրուչի, Անկարայի, Դիարբեքիրի կոտորածների միջև ընդհանուր կապի առկայությունը: «Եթե Սուրուչի և Դիարբեքիրի դեպքերը բացահայտվեին, Անկարայի սպանդը տեղի չէր ունենա», - նշել է փաստաբանը:

Ըստ աղբյուրի՝ Սուրուչի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կոծկելու մեղադրանքով բողոք է ներկայացվել ոչ միայն Էրդողանի և Դավութօղլուի, այլև ներքին գործերի նախարարի, ազգային անվտանգության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, անվտանգության գլխավոր վարչության պետի, Ուրֆայի նահանգապետի, Սուրուչի շրջանային անվտանգության պետի, ազգային հետախուզական վարչության պետի և աշխատակիցների և այլ պաշտոնյաների դեմ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}