Իրավական09:45, 22 Դեկտեմբեր 2015
Թվիթերյան գրառման համար Թուրքիայում քրգործ է հարուցվել ընդդիմադիր լրագրողի նկատմամբ
Անկարայի հանրապետական դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի թղթակից Ալի Ջան Ուլուդաղի նկատմամբ: Նա մեղադրվում է «Twitter»-ում միկրոբլոգի իր էջում կատարած գրառման համար, որով իբր խախտել է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցով կալանավորված «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի նկատմամբ իրականացվող հետաքննության գաղտնիությունը:
Նշվում է, որ մեղադրող կողմը դատարանից պահանջում է 1-3 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ջան Դյունդարին և հիշյալ թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլինը մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ առնչություն ունենալու, ռազմական լրտեսություն իրականացնելու և գաղտնի նյութեր հրապարակելու մասին հոդվածների հատկանիշներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |