Իրավական13:43, 11 Հունվար 2016
Սկանդալ ուղիղ եթերում, գործին միջամտել է Ստամբուլի դատախազությունը

Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայում Kanal D հեռուստաալիքով հեռարձակվող հայտնի «Beyaz Show» ծրագրի հաղորդավար Բեյազըթ Օզթյուրքի, հաղորդման պատասխանատուի և հեռուստադիտող Այշե Չելիքի նկատմամբ:
Վերջինս, կապ հաստատելով ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդման հետ, ներկայացել էր որպես Դիարբեքիրում ապրող ուսուցչուհի և դատապարտել է այնտեղ տեղի ունեցող ռազմական գործողություններն ու բռնությունները: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Gazetevatan» լրատվական կայքը, դատախազությունը նշված անձանց նկատմամբ հետաքննություն է սկսել «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:
Նշենք, որ Թուրքիայում ահաբեկչական է համարվում «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), որի զինյալներին թուրքական լրատվությունը ներկայացնում է որպես ահաբեկիչներ:
Աղբյուրը նշում, որ Դիարբեքիրում բնակվող ուսուցչուհու ուղիղեթերյան քննադատությունը բացասական արձագանք է առաջացրել, ինչը ստիպել էր հեռուստաալիքի ղեկավարությանը և հաղորդավարին ներողություն խնդրել միջադեպի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |