Իրավական08:31, 13 Հունվար 2016
Թուրքիայում Ռուսաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել ԻՊ-ի անդամ լինելու մեղադրանքով

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում նախօրեին տեղի ունեցած պայթյունից հետո Թուրքիայի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամներ հայտնաբերելու նպատակով Իզմիր և Անթալիա քաղաքներում համաժամանակյա գործողություններ են սկսել:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` հատուկ գործողությունների արդյունքում Իզմիրում ձերբակալվել 6, իսկ Անթալիայում` 3 մարդ: Հաղորդվում է, որ Անթալիայում ձերբակալված 3 անձինք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեն:
Նրանց բնակարաններից հայտնաբերվել է «ԻՊ» ահաբեկչական կազմակերպությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր և անձնական գործեր:
Նշվում է նաև, որ ձերբակալվածները մշտական կապի մեջ են գտնվել հակամարտության գոտիներում գործունեություն ծավալող ԻՊ-ի անդամների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |