• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:05, 26 Հունվար 2016

«Hürriyet»-ի աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել Դա Վինչիի կտավում «հայտնված» Էրդողանի համար

«Hürriyet»-ի աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել  Դա Վինչիի կտավում «հայտնված» Էրդողանի համար

Թուրքական  ընդդիմադիր «Hürriyet» թերթի կայքում տեղ գտած մի լուսանկարի պատճառով թերթի երկու աշխատակիցների դեմ մեղադրանք է ներկայացվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկատվութամբ՝ «Hürriyet»-ի կայքի բովանդակության պատասխանատու Շերմին Թերզին և թերթի հավելվածը հանդիսացող «Kelebek» կայքի խմբագիր Այնուր Քաբայելը մեղադրվում են Դա Վինչիի «Վերջին ընթրիքը» կտավում Էրդողանին մոնտաժելու և «Ուրբաթ-13-ի անհաջողության 13 պատճառը» վերնագրով հրապարակելու մեջ:

Պաշտպանական ելույթի ժամանակ Այնուր Քաբայելը պնդել է, թե լուսանկարը վերցրել է համացանցից և չի նկատել, որ այնտեղ ավելացված է Էրդողանի նկարը: Ըստ մեղադրյալի՝ նա սխալը նկատել է նյութի հրապարակումից հետո միայն:

Իսկ երկրորդ մեղադրյալ Շերմին Թերզին նշել է, որ մինչ նյութի հրապարակումը լուսանկարն ընդհանրապես չի տեսել և դեպքի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ նյութն արդեն կայքում է եղել: Իրենց սխալը նկատելուց հետո խմբագիրները 10 րոպեի ընթացքում կայքից հեռացրել են լուսանկարը:

Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի (վիրավորանք նախագահին) համաձայն կազմված մեղադրականում ընդգծվել է այն փաստը, որ նշյալ հոդվածը պաշտպանում է ոչ թե նախագահի պաշտոնեական ֆունկցիաները, այլ նրա անձը: «Լուսանկարի և այն ուղեկցող լուրի հրապարակումը հանցակազմ են պարունակում»,- ասվում է մեղադրական եզրակացությունում: Շերմին Թերզին և Այնուր Քաբայելը կարող են դատապարտվել 1 տարի 3 ամսից մինչև 5 տարի 4 ամիս ազատազրկման:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}