• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:27, 26 Փետրվար 2016

Թուրքական դատարանը բավարարել է անհիմն պատժի չեղարկման մասին Նիշանյանի բողոքը

Թուրքական դատարանը բավարարել է անհիմն պատժի չեղարկման մասին Նիշանյանի բողոքը

Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայումս գտնվում է Թուրքիայի Սյոքե փակ ռեժիմի բանտում, կալանավայրի կարգուկանոնի խախտման մեղադրանքով դատապարտվել է 11 օրվա մեկուսի բանտարկության: Թուրքական «Demkokrathaber.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Նիշանյանն իր փաստաբանի միջոցով բողոքարկել է այս վճիռը:

Բողոքը քննարկվել է փետրվարի 25-ին Սյոքեի ընդհանուր իրավասության վերաքննիչ դատարանում կայացած նիստի ժամանակ: Նիստին ներկա են եղել Նիշանյանի փաստաբանը և Իզմիրի «Մտքի ազատության ասոցիացիայի» 30 ներկայացուցիչ: Նիշանյանը նիստին չի բերվել, նա ցուցմունք է տվել հեռուստակամուրջի օգնությամբ:

Նշենք, որ Նիշանյանը մեղադրվել էր իր մոտ ապօրինաբար ինտերնետային կապ ապահովող մոդեմ և հիշողության կրիչ պահելու մեջ, որոնց օգտագործումը կալանավայրում արգելված է: Դատարանը չեղարկեց այս մեղադրանքի հիման վրա Նիշանյանի նկատմամբ սահմանված 11 օրվա մեկուսի դատապարտման որոշումը:

Միևնույն ժամանակ Նիշանյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ինչ-որ անհայտ նպատակի համար որպես կաշառք  ոմն մեկին ավտոմեքենա և 10.000 թուրքական լիրա առաջարկելու վերաբերյալ: Այս մեղադրանքի մասով դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 3-ին կայանալիք նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր 14 տարի 2 ամիս ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում:

2015թ. սեպտեմբերին Նիշանյանը Սուլթանհիսար բաց ռեժիմի բանտից տեղափոխել է Սյոքեի փակ ռեժիմի բանտ՝ կալանավայրի կարգուկանոնի խախտման պատրվակով: Սևան Նիշանյանը միակն է, ով Թուրքիայում «Շինարարության մասին օրենքը» ու «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը»  խախտելու մեղադրանքով ներկայումս գտնվում  է փակ ռեժիմով բանտում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}