• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:19, 01 Մարտ 2016

Թուրքիայում բանտերը գերծանրաբեռնված են, կառուցվում են նորերը

Թուրքիայում բանտերը գերծանրաբեռնված են, կառուցվում են նորերը

Թուրքիայում վերջին 10 տարում բանտարկյալների թիվն աճել է ավելի քան 100 հազարով, ինչի պատճառով լականավայրերում այլևս տեղ չկա: Ըստ թուրքական «Haberturk» լրատվական կայքի` Թուրքիայում կա 361 կալանավայր, որտեղ կարող է պատիժ կրել 179 հազար 883 մարդ, բայց հիմա Թուրքիայում բանտարկյալների և ձերբակալվածների թիվը 184.494 է:  Նրանցից 158.118-ը՝ այսինքն 86 տոկոսը, դատապարտյալ է, 26 հազար 376 (14%) ձերբակալված: Նրանց մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը (175.445), 6.616-ը` կին է, 2.433-ը՝ անչափահաս:

Ահաբեկչության մեղադրանքով կալանավորվածների մեծ մասը՝ 6.592 մարդ, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և «Քրդական համայքների միության» անդամներ են, 366-ը Սիրիայում գործող   քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և գյուլենական համայնքի ներկայացուցիչներ են (թուրքական իշխանամետ մամուլում ներկայացվում են հատուկ անունով «Ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն»՝ նկատի ունենալով համայնքի հիմնադիր-ղեկավար ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին-EH), «Իսլամական պետության» ձերբակալված անդամների թիվը հասնում է 518-ի:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, նշել է, թե դատապարտյալների թվի աճը ցույց է տալիս հանցագործության և հանցագործների դեմ կառավարության պայքարի արդյունավետությունը: Իսկ բանտերի գերբեռնվածությունը թոթափելու համար նոր կալանավայրեր են կառուցվում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}