• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:33, 14 Մարտ 2016

Ահաբեկչությունից հետո Թուրքիայում արգելափակվել են Facebook-ն ու Twitter-ը

Ահաբեկչությունից հետո Թուրքիայում արգելափակվել են Facebook-ն ու Twitter-ը

Մարտի 13-ի երեկոյան Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած հերթական ահաբեկչական պայթյունից հետո երկրում արգելափակվել են սոցիալական կայքերը: Թուրքական «Haberler.com»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի կապի և հեռահաղորդակցության վարչությունը դեպքից հետո վճիռ է կայացրել՝ սահմանափակելու վիրավորների և զոհվածների արյունոտ տեսարանների տարածումը սոցիալական ցանցերում:

Թուրքիայի գլխավոր հանրապետական դատախազությունը և հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհուրդը ռադիոյի ու հեռուստատեսության գործունեությունը կարգավորող №6112  օրենքի սահմաններում արգելել են Անկարայի  ահաբեկչության հետ կապված հրապարակումները: Ինչից հետո ինտերնետի գործուներությունը կարգավորող 5156 օրենքով առաջնորդվող կապի և հեռահաղորդակցության վարչությունն իր հերթին արգելել է դեպքին վերաբերող լուսանկարների ու տեսագրությունների տարածումը սոցցանցերում: Արդյունքում ներկա պահին երկրում անհասանելի կամ ծայրահեղ դժվար հասանելի են մասնավորապես Facebook և Twitter կայքերը:

Ընդդիմադիր «T24.com» լրատվամիջոցի համաձայն՝ Անկարայի պայթյունից հետո  բացի Facebook-ից   և Twitter-ից անհասանելի են դարձել նաև որոշ այլ սոցիալական ցանցեր: Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում չափազանց դանդաղել է ինտերնետ կապի արագությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}