• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական06:09, 19 Մարտ 2016

Նոր ուշագրավ մանրամասներ Դինքի սպանության դատավարությունից

Նոր ուշագրավ մանրամասներ Դինքի սպանության դատավարությունից

Պոլսահայ անվանի գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության առթիվ թուրք պետպաշտոնյաների դեմ հարուցված քրգործի շրջանակներում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել: «Ակոս»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինի հոդվածի համաձայն՝  Դինքի սպանությունից ընդամենը 3 ամիս առաջ Ստամբուլի բոլոր անվտանգության միավորներին գրավոր հրանհանգ է ուղարկվել, որով նախատեսվում էր նաև «Ակոս»-ի ներկայացուցիչների անվտանգության ապահովումը: 2006թ. հոկտեմբեր 12-ով թվագրված նշյալ գրությունում մասնավորապես ասված էր.

«Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կողմից 2006թ. հոկտեմբերի 11-ին նահանգապետարանին է ուղղվել մի գրություն, որով պահանջվում է ապահովել Թուրքիայի հայ համայնքի բոլոր դպրոցների, հիվանդանոցների, եկեղեցիների և մնացած բոլոր  կառույցների անվտանգությունը՝ հաշվի առնելով առկա բավական լարված սոցիալ -քաղաքական իրադրությունը:

Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ 2006 թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց  «այսպես կոչված»  Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք՝ խնդրում եմ վերանայել և խստացնել ավելի վաղ սահմանված անվտանգության միջոցառումները հայ քաղաքացիներին պատկանող բոլոր այն վայրերում, որոնց անունները և հասցեները նշված են կից ցուցակում, զգուշացնել բոլոր պատասխանատուներին, որպեսզի աչալուրջ լինեն, բոլոր զարգացումների մասին տեղեկացնել անվտանգության տարածքային վարչությանը և բացառել բոլոր հնարավոր խնդիրների առաջացում», - ասված է թուրք պաշտոնյաի գրության մեջ:

Գրությունն ուղարկվել է Ստամբուլի հետախուզական վարչություն, ահաբեկչության դեմ պայքարի վարչություն, նահանգապետարան և Ստամբուլի  բոլոր շրջանային անվտանգության միավորներին:

Նշյալ գրությանը կից ուղարկված դպրոցների, եկեղեցիների, հիվանդանոցներ և այլ հայկական հաստատությունների ցուցակում ներառված է եղել նաև հայկական «Ակոս» թերթը: Չնայած այս ամենին՝ «Ակոս» թերթի համար որևէ անվտանգության միջոցառում չի ձեռնարկվել և գրությունից ընդամենը երեք ամիս անց թերթի գլխավոր խմբագիրը սպանվել է հենց խմբագրատան մուտքի մոտ:

Այս առթիվ կազմված նոր մեղադրականի հիման վրա ապրիլի 19-ին դատարանի առջև կկանգնեն  հետախուզական բաժնի պետ ԷՆգին Դինչը, ժամանակի Տրապիզոնի մարզային անվտանգության պետ Ռեշաթ Ալթայը, ժամանակի Ստամբուլի հետախուզական բաժնի պետ Ահմեթ Իլհան Գյուլերը՝ կանխամտածված հանցագործության անտեսման հետևանքով իրականցման մեղադրանքով, և ժամանակի Ստամբուլի մարզային անվտանգության պետ Ջելալէթթին Ջերահն ու  Ստամբուլի անվտանգության բաժնի պետ Սաբրի Ուզունը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}