Իրավական09:55, 22 Մարտ 2016
Իտալուհին Թուրքիայից կարտաքսվի PKK-ի օգտին քարոզչություն անելու համար

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ձերբակալվել է ազգությամբ իտալացի Ջիովաննա Լանցավեկիան: Նա մեղադրում է Անկարայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն կատարելու մեջ:
Ինչպես փոխանցում է «CNN Türk» լրատվամիջոցը, որպես քարոզչության մեղադրանք առաջ է քաշվում այն հանգամանքը, որ իտալացի կինը համացանցում PPK-ի օգտին գրառում է կատարել:
Լանցավեկան նախ տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, ապա դատարան: Այնտեղ դատախազի պահանջով ուղարկվել է միգրացիայի նահանգային վարչություն: Սպասվում է, որ իտալուհուն կարտաքսեն Թուրքիայից:
Հետաքննությունը շարունակվում է: Թուրքական աղբյուրը չի մանրամասնում , թե ինչ գրառումներ է կատարել իտալուհին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |