Իրավական06:46, 25 Մարտ 2016
Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Թուրքական «Beyazgazete.com» կայքի տեղեկացմամբ՝ մարտի 23-ին Ստամբուլի Ֆաթիհ շրջանում վեճ է ծագել Հայաստանի քաղաքացի 49-ամյա Դրագոս Քարաօղլանօղլուի և 31-ամյա Հյուսեին Յ.-ի միջև: Վեճը վերածվել է քաշքշուքի, ինչի հետևանքով Հյուսեինը մերձիմահ ծեծի է ենթարկել Քարաօղլանօղլուին:
Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին Ստամբուլի Յեդիքուլե թաղամասում գտնվող իր տունը շահագործման է հանձնել Ֆաթմա Յ.-ին, ով մարմնավաճառությամբ է զբաղվելիս եղել: Դեպքի օրն իր տուն եկած Քարաօղլանօղլուն վիճել է Ֆաթմայի հաճախորդներից մեկի հետ, որն էլ հենց սպանել է նրան: Սպանվածը հաշմանդամ էր. ձախ ձեռքը կաթվածահար է եղել:
Ոստիկանության ձեռնարկած գործողության արդյունքում բերման են ենթարկվել և ձերբակալվել նախկինում այլ անձի առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու համար դատապարտված Ֆաթմա Յ.-ն, նախկինում թմրանյութերի օգտագործման համար դատապարտված Հյուսեին Յ.-ն և նախկինում գողության համար դատապարտված 21-ամյա Ռասիմ Բ.-ն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |