• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:40, 29 Մարտ 2016

Թուրքիայի «Նախագահին վիրավորելու մասին» հոդվածը կարող է հանվել

Թուրքիայի «Նախագահին վիրավորելու մասին» հոդվածը կարող է հանվել

Ստամբուլի քրեական դատարանը որոշում է կայացրել՝ «Հանրապետության նախագահին վիրավորելու մասին» հոդվածի անվավեր ճանաչման պահանջով սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ որոշումն ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացիների դեմ հարուցված դատական գործերից մեկի  շրջանակներում:

Ստամբուլի համալսարանի երկու ուսանողների՝ Օզգյուր Յըլմազի և Նուրեյ Ուչարի դեմ քրգործ էր հարուցվել՝ 2014թ. դեկտեմբերին համալսարանի մուտքի դռանը «Մարդասպան, գող Էրդողան» մակագրությամբ հոդված փակցնելու մեղադրանքով: Դատարանի որոշմամբ ուսանողների վերաբերյալ վճռի հրապարակումը հետաձգվել է մինչև վերոնշյալ հոդվածի չեղարկման առթիվ սահմանադրական դատարանի վճռի հրապարակումը:

Ստամբուլի քրեական դատարանի որոշման մեջ, մասնավորապես, ընդգծվել է. «Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը հակասում է Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության «Հանրապետության առանձնահատկությունների մասին» 2-րդ հոդվածին և «Օրենքի առաջ հավասարության մասին» 10-րդ հոդվածին»:

Ինչպես նշել է մեղադրյալ ուսանողների փաստաբան Օզգյուր Ուրֆան՝ 299-րդ հոդվածը հակասում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին:  Փաստաբանը ընդգծել է, որ հոդվածի չեղարկման վերաբերյալ կայացվելիք վճիռը որոշիչ կլինի նաև բոլոր այն հազարավոր քաղաքացիների համար, որոնք մինչ օրս մեղադրվել և դատապարտվել են Էրդողնին վիրավորելու համար:

«Հանրապետության նախագահին վիրավորելը» կազմում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի բովանդակության հիմնական մասը: Այս արարքի համար Թուրքիայի քաղաքացիներին սպառնում է 1-4 տարվա ազատազրկում: Իսկ հանցանքի հրապարակային կատարման դեպքում պատիժը կարող է խստացվել նախատեսվածի 1/6-ի չափով:


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}