Իրավական10:26, 11 Ապրիլ 2016
Թուրքիայի կառավառությունը Գերմանիայից պահանջել է դատել Էրդողանին ծաղրած երգիծաբանին

Թուրքիայի կառավարությունը Գերմանիայի արտգործնախարարությանը բանավոր նոտա է հղել` պահանջելով իրավական գործընթաց սկսել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ծաղրական երգ պատրաստած գերմանացի երգիծաբան Ժան Բոհմերմանի դեմ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` գերմանական կառավարությունը խոստացել է կարճ ժամանակում ուսումնասիրություն կատարել ու որոշել, թե արդյոք կարիք կա երգիծաբանի դեմ իրավական գործընթաց սկսել:
Թուրքական կայքը տեղեկացնում է, որ Գերմանիայի Մայնց քաղաքի դատախազությունը նախորդ շաբաթ Բոհմերմանի դեմ հետաքննություն է սկսել «օտարազգի քաղաքական գործչին վիրավորելու» հոդվածով, սակայն դատավարություն սկսելու համար անհրաժեշտ է եղել «տուժող» պետության բողոքը և գերմանական կառավարության թույլտվությունը:
Նշվում է, որ այսպիսով Թուրքիան առաջին պաշտոնական քայլն արել է գերմանացի երգիծաբանի դեմ դատական գործընթաց սկսելու նախադրյալներ ապահովելու ճանապարհին:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Բոհմերմանից հետո ևս մեկ հայտնի գերմանaցի երգիծաբան Դիթեր Հալլերվորդենն է «Էրդողան ինձ էլ դատի տուր» վերնագրով ծաղրական բանաստեղծություն պատրաստել ու կիսվել սոցիալական ցանցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |